Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Այսքա՜ն անինքնասեր և հակահա՞յ

Այսքա՜ն անինքնասեր և հակահա՞յ
06.06.2025 | 20:24

Մեկ օր է ադրբեջանցիները գերեվարել եմ մեր 2 երեխաներին:

Նիկոլ Անհողը և դրա թիմը ծպտուն չեն հանում:

Ավելին` կապիտուլյանտը շարունակում է կաթողիկոսացավով տառապել ու հանկարծ` շնորհավորում է Ալիևին Կուրբան բայրամի կապակցությամբ:

Ամենասարսափելին այն է, որ սույն տականքը մի կողմ դնելով մեր գերեվարված երկու երեխաների փաստը, շարունակում է զառանցել հայ֊ադրբեջանական խաղաղության մասին:

Այսքա՜ն անինքնասեր և հակահա՞յ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ